Առնակ Ավետիսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առնակ Ավետիսյանին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Առնակ Ավետիսյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Ավելի վաղ Առնակ Ավետիսյանը զբաղեցնում էր ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Կարծիքներ