Microsoft-ը հայտնել է ռուս ցանցահենների կողմից նոր կիբերհարձակումների մասին
Ծրագրային ապահովում արտադրող ամերիկյան Microsoft կորպորացիան արձանագրել է նոր կիբերհարձակումներ Ռուսաստանում տեղակայված Nobelium ցանցահենային խմբի կողմից։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Վերջին գործողությունները մեծամասամբ անհաջող էին, թիրախների հիմնական մասը չի կոտրվել, մենք ստացել ենք տվյալներ երեք «կոտրված» կազմակերպությունների մասին»,-ասել են Microsoft-ում։
Նշվում է, որ ցանցահենների գործողությունների թիրախ են դարձել IT-ընկերությունները (57%), կառավարական հաստատությունները (20%), ինչպես նաև փոքր չափաբաժնով ոչ կառավարական կազմակերպությունները, վերլուծական կենտրոններն ու ֆինանսական ծառայությունները։ Ակտիվությունը հիմնականում կենտրոնացած է եղել ԱՄՆ-ում (մոտ 45%), այնուհետև՝ Մեծ Բրիտանիայում (10%), Գերմանիայում, Կանադայում և այլ երկրներում։
Հաղորդվում է, որ ցանցահեններին հաջողվել է վնասակար ծրագիր տեղակայել սարքերում, որոնք պատկանում են Microsoft-ի հաճախորդների աջակցության ծառայությանը, և հասանելիություն ստանալ որոշակի տեղեկատվության։
Կարծիքներ