«Պլոմբը վրին եմ դրել, որ կոտրի շառը մլիցեքի վրա քցեմ․․․»․ Ցուցարարները զբաղված են ոստիկանների վրա գործ սարքելով
Նորաթուխ ակտիվիստ Սեւադա Ղուկասյանը, կոտրված ատամը բերանում մարզից շտապել է Երեւան` իր կարեւոր ներդրումն ունենալու «Հայրենիքի փրկության» գործում… Այս մասին գրում է MediaNews-ը։
Հայ ժողովրդի նորօրյա «հերոս»-ը օրեր առաջ կոտրված ատամը 2022 թվականի մայիսի 2-ին ներկայացրել է իրավապահներին` հայտնելով, որ այն նույն օրը կոտրել են ոստիկանները` իրեն բերման ենթարկելու եւ ծեծելու արդյունքում:
Հիշեցնենք, որ Սեւադա Ղուկասյանը հանրությանը հայտնի է որպես էշով ակցիա իրականացնող ցուցարար, կամ ինչպես շատերն են անվանում՝ էշ ցուցարար։
Կարծիքներ