Ես չեմ հասկանում ընդդիմության մոտեցումը, որ եթե մի դատավորը կալանքի որոշում է տվել իրենց գործընկերներից մեկին, տականք է․ Վահագն Ալեքսանյան

Ես չեմ հասկանում ընդդիմության մոտեցումը, որ եթե մի դատավորը կալանքի որոշում է տվել իրենց գործընկերներից մեկին, տականք է․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խոսեց ընդդիմության կողմից դատավորների ու արդարադատության համակարգի շուրջ քննարկումների մասին․

«Մեր ընդդիմությունն ասում է․ կան դատավորներ, որոնք տականք են, ինչպես բնութագրում է մեր գործընկեր Գեղամ Նազարյանը, և կան դատավորներ, որոնք անկախ, փառահեղ ու պանծալի կերպարներ են: Բայց այդ ամենը մեր ընդդիմության տրամաբանությամբ, պայմանավորվում է նրանով, որ եթե մի դատավորը կալանքի որոշում է տվել իրենց գործընկերներից, ընկերներից մեկին, տականք է, մյուս դատավորը, որ կալանքի որոշում է տվել ինչ-որ մի գործով մի վկայի, էդ դատավորը պանծալի մի մարդ է, և պետք է գնալ ցույցեր անել, որ նրա տված կալանքի որոշումը չքննվի: Ես այս մոտեցումը չեմ հասկանում»,-ասաց նա:

Անդրադառնալով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին, Ալեքսանյանը նշեց․

«Ասում է, որ պետք է քննվեն երևույթները, թե ինչու են առհասարակ մարդկանց անընդհատ կալանք տալիս: Հիմա մի դատավոր, կոնկրետ մի գործով կալանք է տվել, այդ որոշումը քննության առարկա է դարձել: Բայց չգիտես ինչու, այդ քննությունը դարձել է ամբողջ ընդդիմությանը համախմբող մի թրիգեր: Էլ չեմ խոսում այն մասին, որ պատերազմի մասնակից, ջոկատի հրամանատար կամ հրամանատարի տեղակալ, սխրանքներ գործած մարդուն, դատավորին ասում են՝ թմբուկ զարկող: Մարդիկ կան, ես կարծում եմ՝ իրենց գլուխներն են առհասարակ թմբուկի տեղ օգտագործում»։

Հիշեցնենք, որ ընդդիմության կողմից «թմբուկ զարկող» է անվանվել դատավոր Դավիթ Արղամանյանը։ Վերջինս կալանքի որոշում է կայացրել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում