Առաջարկել եմ Երևանի փողոցների գծանշումները իրականացնել հատուկ լուսանդրադարձիչ ներկով. Թորոսյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետին

Առաջարկել եմ Երևանի փողոցների գծանշումները իրականացնել հատուկ լուսանդրադարձիչ ներկով. Թորոսյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետին

«Այսօր նամակով դիմել եմ Երևանի քաղաքապետին` առաջարկելով վերանայել Երևան քաղաքի ճանապարհներին տեղակայված բետոնապատնեշների ներկման գործող պրակտիկան, քանի որ ակնհայտ է, որ այդ աշխատանքները արդյունավետ չեն և դրանց փոխարեն  բետոնապատնեշների վրա տեղադրել լուսանդրադարձիչ (отражатель) սարքավորումներ: Նաև առաջարկել եմ Երևան քաղաքի փողոցների գծանշումները իրականացնել հատուկ լուսանդրադարձիչ ներկով: Այս երկու միջոցառումները էականորեն կբարձրացնեն ճանապարհների տեսանելիությունը գիշերային ժամերին և կնվազեցնեն ճանապարհային պատահարները, որոնք ցավոք նաև հանգեցնում են բազմաթիվ զոհերի և վիրավորների:

Սա թույլ կտա նաև բարձրացնել Երևան քաղաքի բյուջետային ծախսերի արդյունավետությունը:

Ամբողջական նամակը կցված է, ինչպես նաև ներկայացնում եմ մի քանի լուսանկար, թե ինչպես կարելի է առաջարկս իրականացնել»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արսեն Թորոսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում