Ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա

Ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա

Հունվարի 13-ին՝ ժամը 06:07-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ֆորդ տրանզիտ» (վարորդ՝ Ա. Ի.) մակնիշի ավտոքարշակը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճի սառած հատվածում ՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում