Փաշինյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված օգնության համար
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված աջակցության համար։
Այս մասին վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին այս դժվարին ժամանակներում ցուցաբերած անսասան աջակցության համար։ Լիտվայի համերաշխությունն իսկապես գնահատելի է։ Մենք միասին կհաղթահարենք այս դժվարությունները և կդառնանք ավելի ուժեղ, քան երբևէ»,- նշված է վարչապետի գրառման մեջ։
Կարծիքներ