Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել
Մայիսի 3-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում իրականացվել է 1745 թեստավորում, գրանցվել կորոնավիրուսային հիվանդության 0 դեպք, առողջացել է 16 բուժառու: Մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422874 դեպք, որոնցից 412019-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 549 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3057702 թեստավորում:
Հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը՝ այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի շաբաթը մեկ՝ տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
Կարծիքներ