Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում 2021թ. նոյեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցներից սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ այն հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:
Կոմիտեն հիշեցնում է, որ նշված դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերին ուղղված՝ հակառակորդի կրակոցների հետևանքով, որի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը ստացել է կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ