ԵԱՏՄ նիստում Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները

ԵԱՏՄ նիստում Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-ին տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Պապոյանը նիստի ընթացքում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները։

Քննարկվել են համատեղ կոոպերացիոն ծրագրերի ֆինանսական աջակցության մեխանիզմին, տնտեսական գործընթացների զարգացմանը, գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը և ոլորտի թվայնացմանն առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել 2026 թվականին Ղազախստանում։

Նիստին զեկույցներով հանդես են եկել նաև ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Յուրի Գորլովը, Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Այդարբեկ Սապարովը, Ղրղզստանի ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության նախարարի տեղակալ Բակիտ Տորաբաևը և ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։ Նիստին ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում