Չինաստանը հանդես է եկել Մեծ 20-յակից Ռուսաստանին դուրս մղելու դեմ
Չինաստանը հանդես է եկել G20-ից և մյուս միջազգային հարթակներից Ռուսաստանին դուրս մղելու դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպման սկզբում:
«Շատ ուրախ եմ, որ Դուք անձամբ մասնակցում եք G20-ի գագաթնաժողովին` Ռուսաստանը ներկայացնելով գագաթնաժողովում: Դա շատ փառավոր առաքելություն Է: Մենք աջակցում ենք Ռուսաստանի արժանի դերը «Մեծ քսանյակում» և մյուս միջազգային հարթակներում: Կարծում ենք, որ ոչ ոք իրավունք չունի վերցնել բազմակողմ ձևաչափերի շրջանակներում Ռուսաստանի մասնակցության բանական իրավունքը», - ասել Է Վան Ին:
Նա նշել Է, որ մտադիր Է Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կայուն դինամիկայի պահպանման ուղղությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ