Կառավարությունը համաձայնություն տվեց դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ

Կառավարությունը համաձայնություն տվեց  դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ

Կառավարությունը համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 30-ի առաջարկությանը դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ։

Այսպիսով, կյանքի է կոչվում մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն (կալանքի միջնորդություններ, ձերբակալման օրինաչափության ստուգում, խուզարկության թույլտվություն) իրականացնող և օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ քննող մասնագիտացված առանձին դատավորներ ունենալու՝ Արդարադատության նախարարության նախաձեռնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում