ԼՂ-ում իրավիճակի պահպանումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին և անվտանգությանը. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

ԼՂ-ում իրավիճակի պահպանումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին և անվտանգությանը. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացնում։

Մտահոգված եմ ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վատթարացման մասին տեղեկություններով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը:

«Բրազիլիան հաստատում է, որ հանձնառու է հարգելու Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:  սահմանների վերահսկողության խստացման ժամանակ պետք է հաշվի առնել մարդասիրական իրավունքի սկզբունքները, որպեսզի կանխվի անմեղ քաղաքացիներին պատճառվող տառապանքը: Ներկայիս իրավիճակի պահպանումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին և անվտանգությանը: 

Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի դեպի ԼՂ մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի հնարավորությունը: Մենք անհրաժեշտ ենք համարում հրատապ լուծում գտնել ճգնաժամին, որը կարող է ավելի վատթարանալ ձմռանն ընդառաջ»,- ասել է ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը:

Նիստն անցկացվում է Հայաստանի պահանջով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում