Ժիրայր Միրզոյանն ազատվել է Արցախի արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Ժիրայր Միրզոյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին:
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Կամո Վիլենի Քոչարյանին:
Կարծիքներ