Բելառուսը համալրել է պատասխան պատժամիջոցային ցանկը ԵՄ յուրաքանչյուր երկրի և Կանադայի նկատմամբ

Բելառուսը համալրել է պատասխան պատժամիջոցային ցանկը ԵՄ յուրաքանչյուր երկրի և Կանադայի նկատմամբ

Բելառուսը համալրել է իր պատժամիջոցային ցուցակը ԵՄ անդամ երկրների և Կանադայի նկատմամբ՝ ի պատասխան իր նկատմամբ պատժամիջոցների հարցով ԵՄ խորհրդի որոշման: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Եվրամիության խորհրդի՝ նոյեմբերի 6-ի որոշման իրականացման առնչությամբ Բելառուսն այսօրվանից հայելային կերպով լրացնում է իր պատասխան պատժամիջոցային ցանկը ԵՄ յուրաքանչյուր երկրի և Կանադայի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից պարզաբանել են, որ դիվանագիտական ճիշտ գործելակերպի շրջանակներում ցանկը դեռևս չի հրապարակվի: «Այն հավասարազոր բնույթ է կրում, ինչպես նաև գործում է ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, որոնցում ընդգրկված է Բելառուսը: Բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներին խորհուրդ ենք տալիս հաշվի առնել այդ տեղեկությունը ուղևորություններ ծրագրելիս»,- հավելել են երկրի ԱԳՆ-ից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում