Ֆուտբոլի կանանց ընտրանու ավագը դադարեցնում է ելույթները ընտրանու կազմում

Ֆուտբոլի կանանց ընտրանու ավագը դադարեցնում է ելույթները ընտրանու կազմում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանու ավագ Օլյա Օսիպյանը դադարեցնում է ելույթները հավաքականում:

«Միշտ հպարտությամբ եմ կրել ազգային հավաքականի շապիկը և ավագի թևկապը, սակայն այժմ ստիպված եմ ժամանակավոր դադարեցնել իմ ելույթները Հայաստանի Կանանց ազգային հավաքականի կազմում: Մասնավորապես, պետք է նշեմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքից։

Այն, ինչ մենք ցանկանում էինք, մինիմալ հարգանքն էր մեր հանդեպ և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարդ։

Բոլոր իմ խաղընկերներին,ովքեր շարունակելու են իրենց ելույթները Ազգային հավաքականում,մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  սոցցանցերի իր էջերում գրել է Օսիպյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում