Բորտուղեկցորդուհին փրկել է Ուֆա-Սոչի չվերթի ժամանակ ինքնագիտակցությունը կորցրած նորածնին
Ռուսական Nordwind ավիաընկերության Ուֆա-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռում գտնվող նորածինը կորցրել է ինքնագիտակցությունը, որից հետո բորտուղեկցորդուհին նրան սիրտ-թոքային վերակենդանացում է արել, և երեխան արագ ուշքի է եկել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ավիընկերությանը:
«Nordwind ավիաընկերության №145 չվերթի օդանավում, որը շարժվելիս է եղել Ուֆա-Սոչի երթուղով, նորածին երեխան կերակրվելուց հետո իրեն վատ է զգացել, նրա մոտ ցնցումներ են նկատվել, շուրթերը կապտել են, շնչառությունը կանգ է առել, ինչի արդյունքում ինքնագիտակցության կորուստ է տեղի ունեցել: Շտապ օգնություն են կանչել: Օդանավում բժիշկ չի եղել: Բորտուղեկցորդ Նատալյա Անանսկիխը սիրտ-թոքային վերակենդանացում է արել փոքրիկին, ինչից հետո երեխան գիտակցության է եկել: Շտապ օգնության ժամանման պահին երեխան արդեն քնած էր մոր գրկում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ բժիշկները զննել են երեխային և հայտնել, որ բորտուղեկցորդուհու գործողությունները ճիշտ են եղել: Ինքնաթիռը շարունակել է չվերթը:
Կարծիքներ