Երգչուհի Ռիտա Դակոտան պատմել է «Фабрика звёзд»-ի հաղթողի ֆաշիզմի մասին
«Фабрика звёзд»-ի նախկին մասնակից Ռիտա Դակոտան Instagram-յան իր էջում կտրուկ արտահայտվել է հեռուստանախագծի ութերորդ եթերաշրջանի մասնակից Անաստասիա Պրիխոդկոյի մասին։
Դակոտան հիշել է, թե ինչպես է նախագծում մշտապես «պատերազմել ու կռվել» մրցակցի հետ։ նրա խոսքով՝ Պրիխոդկոն «դեռ այդ ժամանակներից է ֆաշիզմի կողմնակից եղել»։ Նախագծի մասնակիցներից մեկը՝ թխամորթ Կորնելի Մանգոն, «հերթական ռասիստական կատակի» պատճառով նրա վրա էներգետիկ ըմպելիքի տարա է նետել։
Երգչուհին հայտարարել է, որ այդ ժամանակ նախագծում Պրիխոդկոյի հաղթանակն իր համար դարձել է «չարի հաղթանակը բարու, դաժանության հաղթանակը սրտակցության նկատմամբ» եւ համոզմունք հայտնել, որ ժամանակակից իրականության պայմաններում նա չէր կարողնա ոչ միայն հաղթել, այլեւ պտտվել ֆեդերալ հեռուստաալիքի շուրջ։
Կարծիքներ