Գերմանիայի արտգործնախարարի ուղղությամբ ձու են նետել հանրահավաքի ժամանակ

Գերմանիայի արտգործնախարարի ուղղությամբ ձու են նետել հանրահավաքի ժամանակ

 Գերմանիայի Վուպերտալ քաղաքում «Կանաչների» նախընտրական հանրահավաքին այցելել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, կուսակցության առաջնորդներից Աննալենա Բերբոքը։ Հրատարակության տվյալներով՝ միջոցառումն ուղեկցվել է Գերմանիայի կողմից  Ուկրաինային զենք մատակարարելու դեմ բողոքող քաղաքացիների ակցիայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Der Spiegel-ը։

Ինչպես նշում է Der Spiegel-ը, ցուցարարները «Կանաչների» կուսակցությանը մեղադրել են «պատերազմ հրահրելու» և Գերմանիային ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձի մեջ, իսկ Բերբոքի ելույթի ժամանակ ցուցարարներից մեկը ձու է նետել Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ուղղությամբ, որը չի դիպչել նրան։ Նախարարը, դրան ի պատասխան, նշել է, որ ավելի շատ հույսը դնում է «խոսքի ուժի, քան ձվեր նետելու վրա»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում