Արքայազն Ուիլյամը պատվաստվել է COVID-19-ի դեմ
Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Նա պատվաստվել է երեքշաբթի՝ մայիսի 18-ին: «Ես ստացել եմ COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Բոլորին, ովքեր աշխատում են պատվաստանյութերի ներդրման վրա, շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք արդեն արել եք և շարունակում եք անել»,- գրել է նա:
Հաղորդագրության մեջ արքայազնը չի նշել, թե ինչ տեսակի պատվաստանյութով է պատվաստվել:
2020 թվականի դեկտեմբերի 8-ին Բրիտանիայում սկսվել են զանգվածային պատվաստումը Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի միջոցով, իսկ այս տարվա հունվարի 4-ին AstraZeneca-ի կողմից մշակված պատվաստանյութը սկսել են ներարկել բրիտանացիներին:
Կարծիքներ