Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 4-ին Արարատի մարզի Արբաթ գյուղից բերման է ենթարկվել 66-ամյա Յուրիկ Մ.-ն, որը Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Յուրիկ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Կարծիքներ