Pfizer-ը մշակել է Covid-ի դեղահաբ, որը կրճատում է հոսպիտալացումներն ու մահերը 89%-ով

Pfizer-ը մշակել է Covid-ի դեղահաբ, որը կրճատում է հոսպիտալացումներն ու մահերը 89%-ով

Pfizer-ի COVID-19 պարկուճով դեղամիջոցը կարող է 89%-ով նվազեցնել հոսպիտալացման կամ վարակի հետևանքով մահվան վտանգը՝ գրում է Bloomberg-ը։

Ուսումնասիրություններին մասնակցել է COVID-19-ով 1,2 հազար հիվանդ, որոնց մոտ հիվանդությունը կարող էր զարգանալ անցանկալի սցենարով։ Արդյունքում նրանց հոսպիտալացման հավանականությունն ավելի քիչ է եղել, քան պլացեբո ընդունողներինը:

Այս դեղամիջոցի ուսումնասիրության ընթացքում բուժում ստացածներից ոչ մեկը չի մահացել, նրանց միայն 0,8 տոկոսն է տեղափոխվել հիվանդանոց, մինչդեռ նույն ժամանակ պլացեբո ընդունածների 7 տոկոսը հայտնվել է հիվանդանոցում կամ մահացել է:

Ըստ Pfizer-ի գործադիր տնօրենի՝ դեղամիջոցի հաստատման դեպքում այն կօգնի COVID-19-ով հիվանդներից 10-ից 9-ին խուսափել հոսպիտալացումից: Հաբը կարելի է ընդունել տանը ախտանիշների առաջին նշանների դեպքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում