Թուրքիայի արտարժույթի պահուստները 2005-ի հուլիսից ի վեր նվազագույն մակարդակի են հասել
Թուրքիայի արտարժույթի պահուստների համախառն ծավալը, ըստ թուրքական կարգավորիչի, նոյեմբերի 13-ի դրությամբ կազմել է 40,37 միլիարդ դոլար, նախորդ շաբաթվա 41,91 միլիարդ դոլարի համեմատ: Այս մասին գրում է eadaily.com կայքը:
Ըստ Goldman Sachs-ի վերլուծաբանների, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի Կենտրոնական բանկն ավելի քան 100 միլիարդ դոլար է ծախսել արտարժույթի պահուստներից` ազգային արժույթի անկումը զսպելու միջոցառումների շրջանակներում: Երկու շաբաթ առաջ թուրքական լիրայի արժեքը հասել էր պատմական նվազագույն մակարդակի՝ 8,6 լիրա 1 դոլարի դիմաց:
Պահուստների ներկայիս մակարդակը, ըստ Trading Economics-ի վերլուծաբանների, 2005-ի հուլիսից ի վեր ամենացածրն է: Տարեսկզբին պահուստները գնահատվում էին գրեթե 78 միլիարդ դոլար: Կրճատումը պայմանավորված է նրանով, որ երկրի Կենտրոնական բանկը և պետական բանկերը զգալի միջոցներ են ծախսել լիրայի փոխարժեքը պաշտպանելու համար:
Կարծիքներ