ՌԴ կառավարությունը հայտարարել է Վիետնամում ատոմակայան կառուցելու պատրաստակամության մասին

ՌԴ կառավարությունը հայտարարել է Վիետնամում ատոմակայան կառուցելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է օգնել Վիետնամին ինչպես մեծ, այնպես էլ փոքր հզորությամբ ատոմակայանների կառուցման հարցում՝ վիետնամական կողմի համապատասխան խնդրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանոյում նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն Վիետնամի ատոմային ճյուղի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է այն կարևոր դերը, որը միջուկային էներգետիկան կարող է ունենալ Վիետնամի էներգետիկ ինքնիշխանության ապահովման գործում։

«Նման որոշման ընդունումը թույլ կտա Վիետնամին ընդհուպ մոտենալ կլիմայական չեզոքության նպատակին», - մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում