Միրզոյանը Քեմերոնի հետ քննարկել է Հարավային Կովկասի զարգացումները
«ԵԱՀԿ 30-րդ Նախարարների խորհրդի շրջանակներում ՄԹ արտգործնախարար Դևիդ Քեմերոնի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկկողմ հարաբերությունների՝ վերջերս մեկնարկած հայ-բրիտանական ռազմավարական երկխոսության մասին։ Անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային թեմաներին, Հվ. Կովկասի զարգացումներին»,- այս մասին «X»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հրապարակելով հանդիպման լուսանկարներ։
Կարծիքներ