Հայտնի է` երբ կկայանա Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարություն է ստորագրել Ազգային ժողովի հատուկ նիստում Հանրապետության նախագահի՝ պաշտոնը ստանձնելու մասին
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Կարծիքներ