Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է շաբաթօրյա հանդիպումները. Վատիկան
![Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է շաբաթօրյա հանդիպումները. Վատիկան](https://freenews.am/uploads/images/image_750x_65d9de30deb21.jpg)
Հռոմի պապը չեղարկել է հանդիպումները թեթև գրիպի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վատիկանի հայտարարությունից մեջբերում է Reuters-ը:
87-ամյա պոնտիֆիկոսը շաբաթ օրերին պարբերաբար ընդունելություններ է անցկացնում Վատիկանի պաշտոնյաների հետ:
Վերջին ամիսներին Հռոմի պապը բազմիցս առողջական խնդիրներ է ունեցել: Ստիպված է եղել գրիխի և թոքաբորբի պատճառով չեղարկել դեկտեմբերին Դուբայում կայացած COP28 կլիմայական հանդիպմանը նախատեսված ուղևորությունը:
Կարծիքներ