Թանկարժեք մետաղների գներն աճել են. NYMEX
NYMEX բորսայի հուլիսի 7-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 0.67%-ով և կազմել 1806.80 դոլար, արծաթի գինն աճել է 0.43%-ով և կազմել 18.64 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 3.02%-ով և կազմել 865.30 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Կարծիքներ