Արարատ Միրզոյանը Շրի Լանկայի գործընկերոջ հետ հանդիպմանը դատապարտել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորումը
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Ալի Սաբրիի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգին առնչվող հարցերի։
Արարատ Միրզոյանն Ալի Սաբրիին է ներկայացրել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ խստորեն դատապարտելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը։
Կարծիքներ