Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ն նիստ է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ն նիստ է արել

Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը և տարվող աշխատանքները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում