Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև

Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև

Մենք կարծում էինք, որ Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող է օգտակար հնարավորություն հանդիսանալ Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության համար։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը AzTV հեռուստաալիքին,-հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։

COP29-ին գրանցվել է ավելի քան 75 հազար մասնակից։ Հետեւաբար, Հայաստանի մասնակցությունը կամ չմասնակցելը մեզ վրա որեւէ կերպ չի ազդում,-ասել է Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի համար հակամարտությունն արդեն անցյալում է։ Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում