ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կատարել են ութ հրթիռների թեստային արձակումներ. Yonhap
ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան իրականացրել են հրթիռների թեստային արձակումներ ի պատասխան ԿԺԴՀ-ի փորձարկումների: Հունիսի 6-ին այդ մասին հաղորդում Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրանց տեղեկատվությամբ՝ տեղական ժամանակով 4:45-ից մինչեւ 4:55-ը (Երեւանի ժամանակով հունիսի 5-ի 23:45-ից մինչեւ 23-55-ը) արձակվել են ութ հրթիռներ «տարեբեր թիրախների ուղղությամբ»:
«ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կողմից «երկիր-երկիր» դասի հրթիռների համատեղ արձակումը ցուցադրեց սադրանքի աղբյուրներին անհապաղ բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու ունակությունն ու պատրատականությունը»,- հայտարարել են Շտաբների պետերի կոմիտեում:
Հարավկորեացի զինվորականների տեղեկատվությամբ՝ հունիսի 5-ին ԿԺԴՀ-ն տեղական ժամանակով 09:08-ից մինչեւ 09:43-ն (Երեւանի ժամանակով 04:08-ից մինչեւ 04:43-ն) ընկած ժամանակամիջոցում կատարել Է փոքր հեռահարության ութ բալիստիկ հրթիռների արձակում Ճապոնական ծովի կողմը:
Շտաբների պետերի կոմիտեն նշում Է մի քանի մեկնարկային հրապարակներ, այդ թվում Փենյանի Սունան օդանավակայնի մերձակյաքըը, Փյոնան Նամդոյի նահանգի Կենչհոն քաղաքի շրջակայքը, Փյոնան Փուքթոյի նահանգի Թոնչհան գավառը, Համհինը Համգյոն Նամդոյի նահանգում: Կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ հրթիռները թռել են 110-ից մինչեւ 670 կիլոմետր, դրանց բարձրությունը կազմել Է 25-ից մինչեւ 90 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ