Թալանել են ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ծառայողական ավտոմեքենան
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 27-ամյա Արթուր Խաչատրյանը և հայտնել, որ իր նկատմամբ շորթում է իրականացվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն ժամանած ոստիկաններին վերջինս հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են իր կողմից շահագործվող և բնակության վայրում՝ Հովհաննիսյան փողոցում իր կողմից կայանված Toyota մակնիշի 100 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Նա ոստիկաններին հայտնել է նաև, որ գողը կամ գողերը դիմապակուն թողել են տելեգրամյան հասցե, իսկ գողության հետևանքով իրեն պատճառվել է մոտ 200 հազար դրամի վնաս: Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված Toyota-ն հաշվառված է ՀՀ Կառավարության հաշվեկշռում և սպասարկում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին, իսկ Արթուր Խաչատրյանը նախարարի վարորդն է:
Կարծիքներ