Հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին. «Հայաստանի Հանրապետություն»
«Պետական պահուստային ֆոնդի ցանքատարածքներում, ընդհանուր առմամբ, կատարվել է 4212 հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 300, գարի՝ 3840, հաճար՝ 72 հա։ 200 հա ցորենի հնձից ստացվել է 104 տ բերք՝ 5,2ց/հա բերքատվությամբ։ 3440 հա գարու հնձի բերքատվությունը կազմել է 7,9 ց/հա՝ 2706 տ։ Շրջանի հյուսիսային թևի համայնքներում հացահատիկի ցանքս կատարվում է Լեռնահովիտում, Հակում, Մոշաթաղում և Աղավնոյում։ Վերջինս գտնվում է միջին գոտում, և այստեղ կատարվել է 150 հա ցորենի, 200 հա գարու աշնանացան, հունձ դեռ չի կատարվել։
Մնացած 3 համայնքում կատարվում է միայն գարնանացան, հունձը կատարվում է ավելի ուշ։ Լեռնահովիտում կատարվել է 117 հա հաճարի և 4 հա գարու ցանքս, Մոշաթաղում՝ 141 հա հաճարի և 25 հա գարու։ Հակի ցանքատարածքներում հիմնականում անասնակերի՝ կորնգանի ցանքս է կատարվել։
Հացահատիկի բերքահավաքին զուգահեռ կատարվում է նաև անասնակերի հունձ։ Հարավային թևում սկսվել է նաև բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքը։ Եթե հացահատիկի իրացման գործում խնդիրներ չկան, ապա այլ է վիճակը բանջարեղենի հարցում՝ կապված նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների հետ։ Օրերս Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանը հանդիպում ունեցավ հարավային թևի համայնքներում։ Բնակիչները դիմեցին՝ հարցը կարգավորելու խնդրանքով»:
Կարծիքներ