ԱԱ 2022. Խորվաթիայի հավաքականը հաղթեց Բրազիլիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱԱ 2022. Խորվաթիայի հավաքականը հաղթեց Բրազիլիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հաղթեց Բրազիլիային։

Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը գոլ չխփեցին։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

105-րդ րոպեին բրազիլացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Նեյմարը։ 

Խորվաթիայի հավաքականի կազմում 116-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց փոխարինման մտած Բրունո Պետկովիչը։

Հաղթողը պարզվեց 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ խորվաթ ֆուտբոլիստները հաջող իրացրին առաջադրանքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում