Պորտուգալիան Աբրամովիչից «Չելսի»-ի վաճառքը թույլ տալու հարցում է ստացել

Պորտուգալիան Աբրամովիչից «Չելսի»-ի վաճառքը թույլ տալու հարցում է ստացել

Պորտուգալիան հայց է ստացել այդ երկրի քաղաքացի,  ձեռնարկատեր Ռոման Աբրամովիչից, որպեսզի թույլատրվի իրեն պատկանող Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է արտգործնախարար Ժոաու Գոմեշ Կրավինյուն։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների ու սպորտի հարցերով նախարար Նադին Դորիսը հայտնել էր, որ թագավորության կառավարությունը «Չելսի»-ի վաճառքը թույլ տվող լիցենզիա է տվել:

«Մենք կվերլուծենք նամակը, անհրաժեշտ խորհրդատվություններ կիրականացնենք Եվրոպական հանձնաժողովի հետ ու առաջիկայում կտանք մեր պատասխանը»,- ասել է ԱԳ նախարարը, ով ավելի վաղ հաստատել էր բրիտանական կողմի հետ շփումները Աբրամովիչի կողմից «Չելսի»-ի վաճառքի վերաբերյալ:

Աբրամովիչն ընդգրկված է ԵՄ պատժամիջոցների ցուցակում։ Ձեռնարկատերը Պորտուգալիայի քաղաքացի է դարձել 2021 թվականին։

Աբրամովիչն ակումբը գնել էր 2003 թվականին մոտ 140 միլիոն ֆունտով (այն ժամանակ մոտ 233 միլիոն դոլարով):

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում