Նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի 8-րդ կետով նախատեսվում է Զինված ուժերի բարեփոխումների հաստատում եւ մեկնարկ։ Այդ թեմայով ունեցել ենք ինտեսիվ քննարկումներ, որոնց արդյունքում ձեւակերպել ենք օրակարգ, թե ինչպես պետք է իրականացվեն բարեփոխումները։

Այսօր մտադիր եմ ստորագրել Պաշտպանության նախարարի գլխավորությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձեւավորելու որոշում։

Մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Համոզված եմ՝ երկկողմ փոխգործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում էլ ավելի կխորանա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում