ՊԵԿ-ը շարունակում է ուժեղացված հսկողությունը ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ

ՊԵԿ-ը շարունակում է ուժեղացված հսկողությունը ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ: 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020թ. օգոստոս ամսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5 %-ով ավելին, քան նախորդ ամիս:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2020թ. հուլիսին արձանագրվել էր ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն էր:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու գործելաոճը շարունակվելու դեպքում` իրականացվելու են նաև կրկնակի ստուգումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում