Ավելի քան 950 լիբանանցի կմասնակցի մայիսի 15-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին
Լիբանանի ներքին գործերի նախարարությունը երեքշաբթի ավարտեց մայիսի 15-ին կայանալիք միապալատ խորհրդարանի ընտրությունների թեկնածուների գրանցումը։ « Ալ-Վաթանիյա » գործակալության տվյալներով՝ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած քաղաքացիների թիվը հասել է 958-ի, որից 136-ը կանայք են։
Հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Բասամ Մավլավին հաստատել է, որ իշխանությունները մտադիր են պահել ժողովրդի կամքը։ «Քվեարկության օրը 7000 ընտրատեղամաս կբացվի ողջ երկրում»,- ասել է նա Բեյրութում նահանգապետերի հետ հանդիպմանը։
Կարծիքներ