Ճապոնիան և ԵՄ-ն կշարունակեն պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով

Ճապոնիան և ԵՄ-ն կշարունակեն պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով

 Ճապոնիան և ԵՄ-ն կշարունակեն պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության կողմից հատուկ ռազմական գործողության անցկացման հետ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ Տոկիոյում ԵՄ ղեկավարների հետ գագաթնաժողովի արդյունքներով։

«Մենք վերահաստատեցինք Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների կիրառման և Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու համար համատեղ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը»,- ասել է նա։

Ըստ Կիսիդայի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, թվային ոլորտում համագործակցության ամրապնդումը և կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում