Ջո Բայդենը կնոջ 70-ամյակի օրը նրա հետ հեծանվային զբոսանքի է դուրս եկել (լուսանկարներ)

Ջո Բայդենը կնոջ 70-ամյակի օրը նրա հետ հեծանվային զբոսանքի է դուրս եկել (լուսանկարներ)

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը նախօրեին տոնել է իր ծննդյան 70-ամյակը, ինչի կապակցությամբ ամուսնու՝ երկրի նախագահ Ջո Բայդենի հետ մեկնել էր Դելավեր նահանգում գտնվող Ռեհոբոթ Բիչ լողափնյա քաղաք։

Ինչպես հաղորդում է ABC News հեռուստաալիքը, զույգն առաջին տիկնոջ ծննդյան օրը սկսել է հեծանվային զբոսանքով․ ընդ որում, հեծանվավարության ժամանակ մի շարք անցորդներ Ջիլ Բայդենին շնորհավորել են ծննդյան օրվա կապակցությամբ և բարեմաղթանքներ հղել։

Մի խումբ քաղաքացիներ նրա համար նույնիսկ կատարել են «ծնունդդ շնորհավոր» երգը, ինչին ի պատասխան վերջինս շնորհակալություն է հայտնել։

Զույգին ուղեկցել են անվտանգության աշխատակիցները։

Նշենք, որ Ջիլ Բայդենն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատարեց առաջին տիկինն է, սակայն, ինչպես ընդգծում է հեռուստաալիքը, վերջինս չափազանց ակտիվ կենսակերպ է վարում։

Ջո և Ջիլ Բայդեններն ամուսնացած են ավելի քան 43 տարի։ Զույգն իր ամուսնության 44-րդ տարեդարձը կնշի հունիսի 17-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում