Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել Է երկրում տնտեսական դրության վատթարացման մասին
Դամասկոսն այն կարծիքին Է, որ միջազգային հանրակցությունը պետք Է մեծացնի Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը, որտեղ, այդ թվում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, դիտվում Է աղքատության աճ եւ բազային դեղամիջոցների անբավարարություն: ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Սիրիայի ԱԳ նախարարության ղեկավար Ֆեյսալ Միքդադը:
«Անառարկելիորեն, այ՛ո: Պատժամիջոցները, որոնք սահմանվել են Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաեւ միակողմանի հարկադրական միջոցները, շնչահեղձ են անում Սիրիայի ժողովրդին»,-ասել Է Միքդադը, պատասխանելով այն հարցին, թե պետք Է արդյոք մյուս երկրները, նրա կարծիքով, մեծացնեն Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալները:
Ինչպես նշել Է արաբական հանրապետության դիվանագիտական գերտեսչության ղեկավարը, երկրի տնտեսական վիճակը չդադարող հակամարտության պայմաններում վերջին ժամանակներս Էլ ավելի Է վատթարացել:
«Աղքատության աճի մակարդակն աճել Է, ինչպես նաեւ՝ դեղամիջոցների անբավարարությունը: Դեռ ավելին, մեզ նույնիսկ չեն բավականացնում բազային դեղամիջոցները քաղցկեղով հիվանդներին, ինչպես նաեւ ուրիշ հիվանդություններով, այդ թվում՝ կորոնավիրուսով հիվանդ անձանց»,-հայտնել Է Միքդադը: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին Սիրիայում եւ Իրաքում հայտարարվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ