Գիտնականները հայտնաբերել են բուսական արտադրանք, որն ունակ է ճնշել կորոնավիրուսը
Ուլմի համալսարանի (Գերմանիա) մոլեկուլային վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են բուսական արտադրանք, որն ունակ է զսպել COVID-19 կորոնավիրուսային վարակը մինչև 97%: Համապատասխան հոդվածը հրապարակվել է bioRxiv կայքում:
Գիտնականները որոշ հատապտուղների հյութերը նոսրացրել են ջրով և գնահատել դրանց փոխազդեցությունն ընդդեմ կորոնավիրուսային վարակի։
Պարզվել է, որ սև արոսենին SARS-СoV-2-ի ակտիվությունը ճնշում է 96,98% -ով, իսկ նռան հյութն ու կանաչ թեյը՝ 80% -ով:
Հետազոտության մեջ նշված է, որ «վարակի կանխարգելումը կամ վիրուսային բեռի նվազեցումը կարող է թեթևացնել ախտանշանները, կանխել տարածումը ստորին շնչուղիներում կամ փոխանցումն այլ անձի»:
Ըստ գիտնականների ՝ նշված հյութերը թթվային միջավայր են ստեղծում և պարունակում են բուսական պոլիֆենոլներ, որոնք բացասաբար են ազդում վիրուսի վրա:
Կարծիքներ