Հուլիսի 13-ից Մոսկվայի փողոցներում չեղյալ կհայտարարվի «դիմակների ռեժիմը»
Մոսկվայում հուլիսի 13-ից փողոցում դիմակներ կրելը կամավոր է դառնալու՝ ասվում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագրում:
Փաստաթղթում նշվում է, որ քաղաքացիներին դեռևս խրախուսում են փողոցում գտնվելիս դիմակներ և շնչառական միջոցներ կրել: Տրանսպորտային միջոցներում և փակ տարածքներում դիմակների օգտագործումը մնում է պարտադիր:
«Դիմակների ռեժիմի» մասին հրամանագիրը սահմանվել է Մոսկվայում մայիսի 12-ին:
Կարծիքներ