ՀՀ ԱԳ նախարարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է ԱՄՆ-ին և նրա ժողովրդին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։
«Շնորհավորում եմ Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ ԱՄՆ-ի մեր բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք շարունակական հաջողություններ գալիք տարիներին՝ ակնկալելով կառուցել Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ մեր քաղաքացիների, ինչպես նաև ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- իր գրառման մեջ նշել է Միրզոյանը։
Կարծիքներ