Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք, ևս 4 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1179 դեպք, վարակվածներից 959-ն առողջացել է, 17-ը` մահացել:
6919 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 251 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 18 239 246 է, մահացել է 692 893 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 213 երկրում:
Կարծիքներ