Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի
Երեկ կատարվել է 4630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 388 դեպք, որոնցից 217 658-ն` առողջացած, 4544-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3080 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 234 695 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Ունենք 71 առողջացած և 2 մահվան դեպք»,- հայտնում են նախարարությունից:
Կարծիքներ