ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանի ռազմական կցորդի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները
2021 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև ներկայիս փոխգործակցության մակարդակը:
Կարծիքներ