Ձերբակալվել է Արման Բաբաջանյանի մեքենայի դիմապակուն կրակած անձը
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն կրակած անձը հայտնաբերվել է և ձերբակալվել։
Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Թադևոսյանը։
«Այո, Նիկոլայ Խ. անունով անձը ձերբակալվել է»,- նշեց Թադևոսյանը և հավելեց, որ մանրամասները կհայտնեն քիչ ուշ։
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամ Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, նախնական տվյալներով հունիսի 20-ին ժամը 09:30-ի սահմաններում, կրակոց է արձակվել դեռևս չպարզված հրազենից: ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր: Ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ:
Նշանակվել էր դատաձգաբանական փորձաքննություն։
Կարծիքներ