Բուլղարիան մարտի 22-ից համընդհանուր կարանտին կսահմանի
Բուլղարիայի սանիտարական իշխանությունները սահմանափակումներ են մտցնում երկրում կորոնոավիրուսով վարակվածների կտրուկ աճի պատճառով: Առողջապահության նախարար Կոստադին Անգելովը մարտի 18-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է, որ համընդհանուր կարանտինը սահմանվում Է մարտի 22-ից տասն օրով:
«Երկրում իրավիճակը շարունակում Է վատթարանալ, հիվանդացածների քանակն աճում Է, դա հարկադրում Է սահմանափակիչ միջոցներ մտցնել ազգային մակարդակով: Դրանք կսահմանվեն տասն օրով՝ երկուշաբթի օրվանից»,- պատմել Է Անգելովը: Մասնավորապես, երկրի տարածքում մարտի 22-ից դադարեցվում են հասարակական սննդի հաստատությունների աշխատանքը, հասարակական միջոցառումները, մարզական, մշակութային եւ ժամանցային միջոցառումները:
Փակվում են խոշոր առեւտրական կենտրոնները, դադարեցվում Է թատրոնների եւ կինոթատրոնների աշխատանքը, ինչպես նաեւ դադարում են աշխատել դպրոցներն ու մանկապարտեզները: Բացի դրանից, Անգելովի խոսքով՝ նախատեսվում են նաեւ այլ միջոցներ:՛ Բուլղարացի բժիշկները վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 4 201 նոր դեպք, ինչը 173-ով պակաս Է, քան մեկ օր առաջ: Երկրում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 291 769-ի: Մեկ օրում մահացել Է կորոնավիրուսով 136 հիվանդ, մահացու վախճանների թիվը հասել Է 11 715-ի: Ներկայումս հիվանդանոցներում բուժման մեջ Է 7 804 հիվանդ, ինչը ռեկորդային ցուցանիշ Է, նրանցից 609-ը գտնվում Է ինտենսիվ թերապտայի բաժանմունքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ